Արտաքին 3 տարի առաջ - 14:20 13-02-2023

Թուրքիայում երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 31 հազարը, ընդդիմադիր պարբերականը պնդում է, որ իրականում թիվն ավելի մեծ է

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից մահացած քաղաքացիների թիվը պաշտոնական տվյալներով գերազանցել է 31 հազարը։ Ինչպես փոխանցում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը, այս պահի դրությամբ մահացածների թիվը հասել է 31643-ի։

Հաղորդվում է, որ երկրաշարժից տուժած գավառներից տարհանվել է 158165 քաղաքացի։

Տարածված հայտարարության համաձայն՝ աղետի գոտում իրականացվող աշխատանքներում ընդհանուր առմամբ աշխատում է 238 հազար 459 անձնակազմ, 12322 մեքենա և շինարարական տեխնիկա։ Այլ երկրներից՝ այդ թվում նաև Հայաստանից, ուղարկվել է ընդհանուր 9733 փրկարար՝ որոնողական աշխատանքներին մասնակցելու համար։ Որոնողական աշխատանքներում կիրառվում է70 ինքնաթիռ, 167 ուղղաթիռ, 24 նավ և 45 անօդաչու թռչող սարք։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ այս երկրաշարժը 3 անգամ ավելի ուժգին և ավերիչ էր, քան 1999 թվականի Իզմիրի ավերիչ երկրաշարժը։ «Գետնի վրա առաջացած ճեղքերը, մայրուղիների ու երկաթուղիների պատռված հատվածները վկայում են երկրաշարժի ուժգնության մասին։ Դե իսկ 100 հազարավոր շինություններ էլ այլևս պիտանի չեն բնակվելու համար»,- հայտարարում է Թուրքիայի նախագահը։

Միևնույն ժամանակ թուրքական ընդդիմադիր Ջումհուրիյեթ պարբերականը հայտնում է, որ մահացածների թիվն իրականում շատ ավելին է, քան ներկայացվում է պաշտոնապես։ Նշվում է, որ աղետի գոտում տիրող իրավիճակի պատճառով շատերն իրենց մահացած հարազատներին թաղում են առանց անունները մահվան բյուրոյում պաշտոնապես գրանցելու։

Պարբերականն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ երկար ժամանակ կպահանջվի մինչև բոլոր մահացածների անունները ներառվեն ցուցակներում, ու վերջիններիս թիվը կոնկրետանա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայում փետրվարի 6-ին երկու ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել։ Էրդողանի հրամանով՝ երկրում յոթ օրով սուգ է հայտարարվել, իսկ երկրաշարժից տուժած 10 նահանգներում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է սահմանվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»