Արտաքին 4 տարի առաջ - 13:22 19-04-2022

Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը. ՄԱԿ

2022թ.-ի փետրվարի 24-ի առավոտվա ժամը 4-ից, երբ սկսվեց ռուսական ներխուժումը Ուկրաինա, մինչև 2022թ.-ի ապրիլի 17-ի կեսգիշերը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակն Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում 2072 զոհ և 2818 վիրավոր է արձանագրել։
Սպանվածների թվում են 537 տղամարդ, 327 կին, ինչպես նաև երեխաներ՝ 38 աղջիկ և 60 տղա։ Բացի այդ, ՄԱԿ-ը տեղեկություն է ստացել ևս 1039 մեծահասակի և 71 երեխայի զոհվելու մասին: 2818 վիրավորների թվում են 272 երեխաներ։
«Խաղաղ բնակիչները հիմնականում զոհվել են ոչնչացման մեծ տարածքով պայթուցիկ զենքի կիրառման արդյունքում, այդ թվում՝ ծանր հրետանուց և հրթիռային համակարգերից գնդակոծման, հրթիռային և ավիահարվածների հետևանքով»,- ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ զոհերի իրական թիվը շատ ավելի մեծ է, քանի որ տեղեկատվությունն ուշ է հասնում որոշ վայրերից, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում, նաև բազմաթիվ տեղեկություններ դեռ պետք է հաստատվեն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում