Այս ամենը կառուցվում է որպես Ալիևի՝ հայ ժողովրդի վզին փաթաթված Սահմանադրության դեմ: Բայց սա փազլի ընդամնեը մեկ բաղադրիչն է: Իրականում մենք շատ ավելի մեծ խնդրի ենք բախվում:
Այս մասին երիտասարդների հետ համախմբված ընդդիմության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Այսօր Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդումով, այսինքն՝ ինքը ուզում է ստեղծել մի պետություն, որը կոպիտ ասած հայերինը չէ, որը չի շարունակում մեր պատմության ընթացքը, որը կարող է անգամ պայքարել Հայ Առաքելական եկեղեցու դեմ»,- նշել է նա:
Ըստ Զուրաբյանի՝ սա կռիվ ու պատերազմ է ազգային ինքնության դեմ:
Տեսանյութ: