Ուղիղ եթեր
Ներքին Հարցում Տեսանյութ 15 րոպե առաջ - 22:30 17-11-2026

Քաղբանտարկյալներ կան. ՔՊ-ն ասելիք չունի, ինչպե՞ս արդարանա

Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում հանրային լսումներ են կազմակերպվել քաղբանտարկյալների թեմայով, որին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները չեն մասնակցել, պատճառաբանելով, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Նոյեմբերի 17-ին էլ Ազգային ժողովը 54 դեմ, 33 կողմ ձայներով օրակարգ չի ընդգրկել Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը։ ՔՊ-ն դեմ է քվեարկել, պատճառաբանելով, թե նախագծում ներկայացված գնահատականները համարում են կեղծ, սխալ և անկախ կազմակերպությունների կամ դիտորդների եզրակացություններով չհիմնավորված։

Թեմայի շուրջ Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ քաղաքացիներից հետաքրքրվելով՝ ի՞նչ են կարծում՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, և ովքե՞ր են նրանք։

Հարցվածներից մեկն ասաց, որ Հայաստանում, իհարկե, կան քաղբանտարկյալներ՝ նրանց թվում նշելով «Սասնա ծռեր»-ի անդամներին։ Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատճառաբանությանը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, քաղաքացին նշեց․ «Տարբեր կարծիքներ կան, սակայն, համենայնդեպս, ունենք քաղբանտարկյալներ»։

Հարցվածներից մեկն էլ, անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին, նշեց․ «Ամեն ինչ էլ կա, պետություն չկա»։ Խոսելով քաղբանտարկյալների մասին՝ քաղաքացին ընդգծեց․ «Մենք բոլորս էլ քաղբանտարկյալ ենք»՝ հավելելով, որ եթե կառավարությունը չփոխվի, Հայաստանը կործանվելու է։

Քաղաքացիներից մեկն էլ, վստահեցնելով, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, թվարկեց նրանց անունները՝ նշելով․ «Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը»։ Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշմանը, քաղաքացին կարծիք հայտնեց, որ ՔՊ-ն գիտի, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, սակայն ասելիք չունի՝ «ինչպե՞ս արդարանա»։

Մանրամասները` տեսանյութում: