Սիրելի՛ կին վարորդներ, այլևս չենք հանդուրժում:
Այս կոչը Աննա Հակոբյանը հնչեցնում է իր հրապարակած
տեսանյութում, կին վարորդներին տարօրինակ առաջարկություն անելով:
«Առաջարկում եմ աղմկող իրեր պահել ձեզ մոտ և ամեն անգամ մի քանի ժամ խցանման մեջ հայտնվելիս այնպիսի մեծ աղմուկ բարձրացնել, որպեսզի ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատացնել՝ այս իրավիճակը լուծելու համար:
Սիրելի մի քիչ ավելի համարձակ տղամարդիկ, կարող եք դուք էլ միանալ: Պետական կառույցները երբեք չեն լսում այն դժգոհությունը, որը համարձակություն չունի հնչելու: Այնպես որ, սիրելի կանայք, որքան հնարավոր է բարձր հնչեցրեք այն», - ասում է Աննա Հակոբյանը: