Գերմանացիների ավելի քան 60%-ը համաձայն է, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում Գերմանիայի համար, մինչդեռ 24%-ը համաձայն չէ։ Այս մասին հաղորդել է
Der Spiegel ամսագիրը երկուշաբթի՝ նոյեմբերի 16-ին՝ հղում անելով Ipsos-ի հարցմանը, որը նոյեմբերի 5-ից 8-ը անցկացվել է ընտրեություններին մասնակցած 2019 քաղաքացիների շրջանում։
Գերմանացիների վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ տարբերվում է՝ կախված նրանց քաղաքական նախասիրություններից: Օրինակ՝ պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միության, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության և «Ալյանս 90/Կանաչներ» կուսակցության ընտրողների ավելի քան 80%-ը Ռուսաստանը համարում է Գերմանիայի համար սպառնալիք: Ձախ կուսակցության օգտին քվեարկած հարցվածների 54 տոկոսը նմանատիպ կարծիքներ ունի:
Միևնույն ժամանակ, ծայրահեղ աջակողմյան «Գերմանիայի համար այլընտրանք» ( AfD ) կուսակցության ընտրողների միայն 26%-ն է նշել, որ Ռուսաստանից բխող վտանգ է տեսնում:
Արևմտյան Գերմանիայում հարցվածների 65%-ը, անկախ քաղաքական պատկանելությունից, Ռուսաստանը համարում է սպառնալիք, մինչդեռ արևելքում այդ ցուցանիշը կազմում է 53%: