Ներքին Միտք 10 ամիս առաջ - 23:29 09-10-2025

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ, է ջհանդամը կորեիր, սենց չլուծե՜իր. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը.

ՍՈւՏԸ ՄԵՌՆԻ՞-5
Ասում ա. «մեկը [առաջին նախագահը] ասում էր` 1994 թվականի Բուդապեշտի փաստաթղթով սենց էինք լուծելու... է, լուծե՜իք»:

Նախ, էնքան տգետ ա, որ չգիտի. Բուդապեշտի փաստաթղթով լուծում չի առաջարկվել, 1997-ի փաստաթղթերով է առաջարկվել, շահավետ է եղել հայերի համար, ընդունվել է նաև Ադրբեջանի կողմից: Լուծումը չկայացավ բացառապես Նիկոլ-2019 տեսակի ոչմիթիզիկանների պառճառով:

Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի «լուծման» մասին.
- 2019-ին բանակցությունների մերժում,
- 2020-ի պատերազմում աղետալի պարտություն, 5 հազար զոհ,
- 2023-ին Արցախի ջախջախում և հայաթափում,
- 2021-2024-ին ՀՀ տարածքային կորուստներ,
- 2025 Զանգեզուրի միջանցքի հանձնում,
- խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանի բոլոր պահանջների ընդունում,
- պայմանագրի տակ Ադրբեջանի ստորագրության բացակայություն և նորանոր պահանջներ:

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ: Է, ջհանդամը կորեիր, սենց չլուծե՜իր: