Արտաքին 4 ամիս առաջ - 21:20 25-05-2026

Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈՒ-ին պաշտպանել արտերկրում գտնվող ռուս քաղաքացիներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն իրավունք է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ այն քաղաքացիների պաշտպանության համար, որոնք կալանավորվել են օտարերկրյա դատարանների որոշմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության, կամ այնպիսի դատարանների կողմից, որոնց իրավասությունը հիմնված չէ ՌԴ միջազգային պայմանագրի կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի վրա։ Հայտնում է TASS-ը:

Համապատասխան փաստաթուղթը հասանելի է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։

Օրենքի համաձայն՝ ՌԴ ԶՈւ-ն նախագահի որոշմամբ և իր լիազորությունների շրջանակում կարող է ներգրավվել այն ռուսաստանցիների պաշտպանության խնդիրների կատարմանը, որոնք կալանավորվել են, պահվում են կամ հետապնդվում են օտարերկրյա այն դատարանների որոշումների հիման վրա, որոնք քրեական դատավարության ոլորտում լիազորություններ են ստացել այլ պետությունների կողմից՝ առանց ՌԴ-ի մասնակցության։

Հստակեցվում է, որ խոսքը վերաբերում է նաև միջազգային դատական մարմինների որոշումներին, որոնց իրավասությունը հիմնված չէ ՌԴ միջազգային պայմանագրի կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի վրա։

Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 10 օր հետո։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան