Արտաքին 5 տարի առաջ - 12:11 07-06-2021

Պուտինը Բաց երկնքի պայմանագիրը չեղարկող օրենք է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով չեղյալ է համարում Բաց երկնքի պայմանագիրը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

Բաց երկնքի մասին պայմանագիրը մասնակից պետություններին իրավունք է տալիս թռիչքներ կատարելու միմյանց ցանկացած տարածք՝ ռազմական գործողությունները դիտարկելու համար: Այն նաև կարգավորում է նման թռիչքների իրականացումը:

Բաց երկնքի պայմանագիրը ստորագրվել է Հելսինկիում 1992 թ. մարտի 24-ին, իսկ Ռուսաստանը վավերացրել է 2001 թ. մայիսի 26-ին:

2020 թ. դրությամբ համաձայնագիրը ստորագրել են 33 պետություններ: Միևնույն ժամանակ, 2020 թ. մայիսին Միացյալ Նահանգները սկսել են պայմանագրից դուրս գալու գործընթացը, որն ավարտվել է նոյեմբերի 22-ին: Ի պատասխան այս որոշման՝ հունվարի 15-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է պայմանագրից դուրս գալու մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով