Արտաքին 4 տարի առաջ - 18:24 16-04-2022

Պուտինը օրենք է ստորագրել. ԽՍՀՄ-ը և Երրորդ Ռեյխը նույնացնելու դեպքում սահմանվելու է տուգանք

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում հոդված է մտցնում ԽՍՀՄ-ը նացիստական ​​Գերմանիայի հետ «հրապարակավ նույնացնելու» և «նացիստական Գերմանիայի կործանման և Եվրոպայի երկրների ազատագրման գործում ԽՍՀՄ-ի մարդասիրական առաքելության և խորհրդային ժողովրդի վճռորոշ դերի ժխտման» մասին:

Այդ հոդվածով նախատեսվում է պատիժ. ֆիզիկական անձանց համար՝ տուգանք մինչև 2 հազար ռուբլի կամ մինչև 15-օրյա կալանք, իրավաբանական անձանց համար՝ մինչև 50 հազար ռուբլի տուգանք:

Օրենքի նախագծում, որը Պետդուման ընդունել է ապրիլի 6-ին, ասվում է, որ նույնացում ասելով նկատի է առնվում ԽՍՀՄ ղեկավարության, ԽՍՀՄ հրամանատարության և զինծառայողների նպատակների, որոշումների և գործողությունների նմանությունը նացիստական ​​Գերմանիայի ղեկավարության նպատակներին, որոշումներին և գործողություններին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի