Արտաքին 5 տարի առաջ - 13:15 28-09-2021

Զեմանը օրենք է ստորագրել, որը բացառում է ԱԷԿ-ի կառուցմանը Ռուսաստանի մասնակցությունը

Չեխիայի նախագահը սեպտեմբերի 27-ին օրենք է ստորագրել, որը Ռուսաստանի և Չինաստանի ընկերություններին թույլ չի տալիս մասնակցել «Դուկովանի» ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման մրցույթին, հաղորդում են չեխական լրատվամիջոցները:

Ըստ, այսպես կոչված ցածր ածխածնային օրենքի, սահմանվում է, որ Չեխիայում կարող են օգտագործվել միայն ԱՀԿ հովանու ներքո պետական ​​գնումների մասին 1996թ.-ին ուժի մեջ մտած համաձայնագրի անդամ երկրների միջուկային տեխնոլոգիաները: Ռուսաստանը և Չինաստանը այդ երկրների շարքում չեն:

Այժմ, չեխական ատոմակայանի նոր բլոկի կառուցման և ընթացիկ վերանորոգման ընթացքում չեն կարող կիրառվել տեխնոլոգիաներ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են արգելված մատակարարների հետ:

«Դուկովանի» ԱԷԿ-ի ընդլայնման հայտը, որը կարգավորող մարմին է ուղարկվել 2020թ.-ի մարտին, երկու նոր էներգաբլոկների կառուցման վերաբերյալ է՝ յուրաքանչյուրը 1200 ՄՎտ հզորությամբ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով