Արտաքին 3 ամիս առաջ - 21:54 26-06-2026

Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով արգելվում է Ռուսաստանի զինված ուժերում պայմանագրով ծառայող օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև մարտական ​​գործողությունների նախկին մասնակիցների արտաքսումը կամ Ռուսաստանում կացության թույլտվությունների տրամադրման մերժումը։

Փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում։

Օրենքն արգելում է Ռուսաստանի զինված ուժերում կամ զորամիավորումներում պայմանագրով ծառայող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև մարտական գործողությունների մասնակիցների համար Ռուսաստան մուտքը չթույլատրելու, գտնվելու անցանկալիության, արտաքսման, ռեադմիսիայի կամ ՌԴ–ում ժամանակավոր բնակության ժամկետի կրճատման վերաբերյալ որոշումներ կայացնելը։

Բացի այդ, օրենքն արգելում է նման անձանց ժամանակավոր բնակության թույլտվությունների տրամադրման մերժումը կամ չեղյալ համարելը, այդ թվում՝ կրթական նպատակներով, ինչպես նաև ​​կացության թույլտվությունների և արտոնագրերի տրամադրման մերժումը կամ չեղյալ համարելը։

Փաստաթղթը նախատեսում է, որ նման անձանց նկատմամբ 2022 թվականի փետրվարի 24-ից սկսած կայացված բոլոր նման որոշումները դադարում են ուժի մեջ լինել և կատարման ենթակա չեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով