Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 21:00 23-02-2026

Ավինյանն Աջափնյակի մետրոն չի կառուցի․ փողերը կուտեն, ու վերջ․ հարցում

Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման մասին խոստումները վերջին տարիներին պարբերաբար հայտնվում են քաղաքական օրակարգում՝ դառնալով ինչպես իշխանության ծրագրերի, այնպես էլ հանրային սպասումների առանցքային թեմաներից մեկը։

Քաղաքային ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից կարևոր համարվող այս նախագիծը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում՝ հատկապես առաջիկա քաղաքական գործընթացների ֆոնին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում՝ պարզելու՝քաղաքացիները հավատո՞ւմ են, որ ՔՊ-ի օրոք մետրոյի Աջափնյակ կայարանը կկառուցվի։

Հարցվածների մի մասը թերահավատորեն արձագանքեց, որոշներ էլ դրական պատասխան տվեցին։

«Ինձ թվում է՝ չէ։ Մի քանի տարի ասում են դրա մասին, բայց դեռ ոչ մի բան չի արվել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ՔՊ-ականները շատ բան են ասում, բայց ոչինչ չեն անում։ «Ո՛չ։ Դե, տենց եմ կարծում ու հաստատ համոզված եմ։ Իրենք շատ բաներ են խոսում, բայց ոչինչ չեն անում»,- նշեց նա։

«Դրանց անունները մի տվեք առավոտ շուտ, զզվելի են»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ամեն բան իր տեղը կընկնի։ «Ամեն ինչ միանգամից չի լինում։ Կամաց-կամաց ամեն ինչ իր տեղը կընկնի, իհարկե, հավատում եմ»,- ասաց նա։

«Երևի չի կառուցվի, փողերը կուտեն»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»