Ներքին 3 տարի առաջ - 20:30 01-06-2023

Ֆիրդուսիի շինարարները որոշել են մետրոն էլ «գրավել». Երևանի մետրոն նորից վնասվել է

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր՝ Տիգրան Մեծ փողոցի նորակառույց շենքում շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ, վնասվել է մետրոյի՝ Հանրապետության հրապարակի կայարանի պատը, ինչի պատճառով շենքի շինարարական աշխատանքները կասեցվել են։

Oragir. News-ը տեղեկությունը ճշտելու համար կապվեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի» մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանի հետ, ով հաստատեց լուրը՝ ասելով, որ փլուզում է տեղի ունեցել․ «Այո՛, Տիգրան Մեծի փողոցի շենքերից մեկում շինարարության աշխատանքներ են իրականցվել և փորվել է հատակը, որից մի փոքր վնասվել է մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի առաստաղի հարակից պատը։ Ունեցել ենք փոքրիկ քարաթափումներ։ Մետրոպոլիտենի պահպանության բաժինը արձանագրել է տեղի ունցեցածը, փորձաքննությունից հետո արդեն ավելի հաստակ կլինի։ Դա գրանցվել է որպես անվտանգության նորմերի խախտում։ Մետրոպոլիտենի ոստիկանության պահպանման բաժինը արձանագրել է փաստը։ Շենքի շինարարական աշխատանքերը կասեցված են, փորձաքննություից հետո կա՛մ կվերսկվեն, կա՛մ կհասկանանք՝ ինչպես ենք հետագա ընթացքը կարգավորում»,-ասաց Խաչատրյանը։


Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի