Միտք 4 տարի առաջ - 23:14 28-04-2022

Աջափնյակի մետրոն, մաշված ստերի տիրակալն ու հարուստ ուսուցիչները

Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման ու այլ գեղեցիկ խոստումներով Նիկոլ Փաշինյանի կուսակցությունն իշխանության եկավ երկրում, ապա նույն խոստմամբ գրավեց Երեւանի քաղաքապետարանը: Այն շեփորվեց նաեւ Հայկ Մարությանի ողջ պաշտոնավարման ընթացքում: Ու հիմա կրկին Աջափնյակի մետրոյի թեման արդիական է ՔՊ-ականների համար:

Քանի որ Նիկոլ Փաշինյանի ստերի զինանոցը սպառվել է, որոշել է գործի դնել մաշված խոստումները:

Իր ավտոշարասյան մեքենաներից մեկի վրաերթի պատճառով հղի կնոջը մահից օրեր անց նա Կառավարության նիստում անվրդով տոնով հայտարարել է մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարության փուլի մեկնարկի մասին: Ասել է, որ իբր մի քրեական գործի շրջանակում Երևանին հասցված շուրջ 850 մլն դրամի վնասը հատուցվել է, ու այդ գումարն ուղղվելու է մետրոյի՝ արդեն հումորի թեմա դարձած կայարանի կառուցմանը:

Սա, սակայն, մաշված միակ խոստումը չէ: ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն էլ շտապել են ազդարարել,որ ուսուցիչների աշխատավարձը կդառնա 400․000 դրամ: Թե ինչի հաշվին, երբ եւ ոնց, առայժմ չեն «գաղտնազերծում»՝ հավանաբար այն մտավախությամբ, որ պարեկների արտագաղթ չսկսվի դեպի կրթական համակարգ:

Մի բան հստակ է՝ բյուջեն դափ ու դատարկ է, իսկ Նիկոլ Փաշինյանը ստերի տիրակալ, ֆենթըզի ժանրի խոստումների չգերազանցված վարպետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի