Ներքին 9 ամիս առաջ - 22:48 20-12-2025

Աջափնյակի մետրոն լավն ա, բայց շըխկ ու թըխկը մի քիչ շատ ա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ավինյանին

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հեգնել է ՔՊ-ական իշխանություններին՝ նրանց անիրատեսական խոստումների համար։

Մասնավորապես, Մանուկյանն արձագանքել է քաղաքային իշխանության՝ ՔՊ ներկայացուցչի վստահ պնդմանը, թե մետրոյի «Աջափնյակ» կայարանը եկող կառուցվելու է, և սա՝ այն դեպքում, երբ մետրոյի ֆինանսավորման հարցը դեռ լուծված չէ, և հենց քաղաքային իշխանությունները չգիտեն՝ 250 միլիոն դոլարը որտեղից են գտնելու։

Մեսրոպ Մանուկյանը այս առնչությամբ գրառում է արել ու տեսանյութ հրապարակել.

«Քաղաքային իշխանության՝ ՔՊ ներկայացուցիչն ասում է մետրոն շուտով կառուցելու ենք (բայց կատակ էին անում) . . .

Նիկոլ Փաշինյան, ձեզ մի բան «գողտու» ասեմ. ձերոնք՝ Տիկոյենք, ասեցին, որ մետրոյի ֆինանսավորման հարցը դեռ լուծված չի ու չգիտեն էլ՝ 250 մլն դոլարը որտեղից են գտնելու ...

Այնպես որ, անհամբեր կսպասեմ հաջորդ տարվա նախընտրական «մետրոյին»։

Չմոռանանք, որ սրանք 8 մլրդ դոլար պարտք եք վերցրել ...»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի