Ներքին 8 ամիս առաջ - 23:32 20-01-2026

Հայաստանի ու Լեհաստանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների սերտ համագործակցության օրակարգային հարցեր՝ քաղաքական, ֆինանսատնտեսական, գործարար և կրթական ոլորտներում: Երկուստեք ընդգծվել է արդյունավետ համագործակցության զարգացման համար անհրաժեշտ քայլերի ներդրման կարևորությունը, մասնավորապես փոխգործակցության նոր ծրագրերի մշակման և ներդրումային նախաձեռնությունների խթանման ուղղությամբ:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և ընդհանուր իրադրությանը։ Ընդգծելով խաղաղության և կայունության կարևորագույն դերակատարությունը ամբողջ տարածաշրջանի զարգացման համար: Այս համատեքստում կարևոր է գնահատվել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչումը, ինչպես նաև օգոստոսի 8-ի համաձայնագրի դերը՝ որպես արդյունավետ գործիք հաղորդակցության ուղիների գործարկման և տնտեսական ու ենթակառուցվածքային զարգացման ապահովման համար:

Նշվել է, որ TRIPP նախագիծը հանդիսանում է տարածաշրջանը միավորող հարթակ և խթանում է առևտրային, տրանսպորտային կապերի արդյունավետ կազմակերպումը, ինչը մեծապես նպաստում է տարածաշրջանային զարգացմանը և համագործակցության խորացմանը:

Հանդիպման ավարտին Լեհաստանի նախագահը հրավիրել է Հայաստանի Հանրապետության նախագահին այցելել Լեհաստան հարմար պահի, ինչն ընդգծում է երկու երկրների հարաբերությունների ամրապնդման և փոխադարձ վստահության նոր մակարդակ անցնելու պատրաստակամությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան