Ներքին 2 տարի առաջ - 18:30 10-11-2023

Արարատ Միրզոյանը Կորեայի ԱԳ նախարարի հետ քննարկել է համագործակցության օրակարգային հարցեր

Նոյեմբերի 10-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար Պակ Չինի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են հայ-կորեական համագործակցության օրակարգային հարցեր: Մտքեր են փոխանակվել երկկողմ քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական, գիտակրթական, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխշահավետ համագործակցության հեռանկարներին:

Վերոնշյալ ուղղություններով առկա ներուժի առավել արդյունավետ իրացման համատեքստում Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարները վերահաստատել են երկու երկրներում փոխադարձաբար դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու մտադրությունները: Անդրադարձ է կատարվել նաև Կորեայի միջազգային համագործակցության գործակալության հետ փոխգործակցության հարցերի:

Հանդիպման օրակարգում են եղել նաև միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ նախարար Միրզոյանն իր կորեացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակը և 100 հազարից ավել բռնի տեղահանված հայության առջև ծառացած խնդիրների հասցեագրման ուղղությամբ իրականցվող միջոցառումները: Այս համատեքստում կարևորել է նաև միջազգային գորրծընկերների և կառույցների հետ արդյունավետ փոխգործակցությունը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»