Արտաքին 3 տարի առաջ - 14:40 06-04-2023

Ռուսաստանի և Բելառուսի նախագահները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի արդական հարցեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ ուշ երեկոյան Կրեմլում բանակցություններ են վարել։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հանդիպումը կայացել է Ռուսաստան-Բելառուս միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի նիստի նախօրեին, որը նախատեսված է ապրիլի 6-ին։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահները կքննարկեն երկկողմ և միջազգային արդիական հարցեր։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինն ու Լուկաշենկոն մտքեր են փոխանակելու անվտանգության հարցերի շուրջ։ Կրեմլի խոսնակը չէր բացառել, որ պետությունների ղեկավարները կարող են քննարկել Ուկրաինայում խաղաղության նախաձեռնությունները, որոնց մասին ավելի վաղ հայտնել էր Լուկաշենկոն։

Պուտինի և Լուկաշենկոյի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարի 17-ին Նովո-Օգարյովոյում։ Այնուհետև կողմերի օրակարգում են եղել ռուս-բելառուսական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաեւ Միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության հարցերը։

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը և Բելառուսը համատեղ ջանքերով լավ արդյունքների են հասել ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ երկու երկրների անվտանգության խնդիրների լուծման գործում։

«Պետք է ասեմ, որ բոլոր ոլորտներում մեր համատեղ աշխատանքի արդյունքում շատ բան է արվել, վաղը, կրկնում եմ, այս ամենը կքննարկենք, սա վերաբերում է նաև միջազգային ասպարեզում մեր փոխգործակցությանը, դա վերաբերում է նաև մեր պետությունների անվտանգության ապահովման հարցերի համատեղ լուծմանը»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը կարևորել է նաև երկու երկրների աշխատանքի արդյունքները տնտեսական ոլորտում։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում