Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 14:13 02-10-2024

Միրզոյանը ԵՀ գործադիր փոխնախագահի հետ քննարկել է ԵՄ-ի հետ խորացող համագործակցության օրակարգային հարցեր

Հոկտեմբերի 1-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, արժեքների և թափանցիկության հարցերով հանձնակատար Վերա Յուրովայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են ԵՄ հետ խորացող համագործակցության օրակարգային հարցեր։

Գոհունակությամբ նշվել են վերջին շրջանում սերտ փոխգործակցության արդյունքում գրանցված ձեռքբերումները, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի զարգացման շուրջ քննարկումների դրական դինամիկան։

ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձ են կատարել մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացված հավակնոտ բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ ԵՄ հետ համագործակցությանը։ Կարևորվել է ակտիվ փոխգործակցության շարունակականությունը նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում, այդ թվում՝ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրերի շրջանակներում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով