Մամուլ 11 ամիս առաջ - 08:28 24-10-2025

Տասնյակ իրավապահներ «սանրել» են Աջափնյակ համայնքը՝ ցուցարարներ բռնելու ակնկալիքով․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Իշխանությունը որս է սկսել Սամվել Կարապետյանի թիմակիցների նկատմամբ: Նախօրեին՝ երեկոյան, իրավապահ համակարգի ավելի քան 50 աշխատակից «սանրել» է Աջափնյակ համայնքի Արզումանյան փողոցը, հարակից փողոցներն ու փորձել հայտնաբերել ցուցարարների, որոնք իբր նյութական շահագրգռության դիմաց են մասնակցել «Մեր ձեւով» շարժման վերջին հանրահավաքին։ Հանրահավաքի կադրերով նույնականացրել են մասնակիցներին, ճշտել ոմանց բնակության հասցեները եւ այցելել նրանց, հարցուփորձ արել, թե ինչու, ում դրդմամբ են մասնակցել հավաքին։ Երկրում վխտացող բյուր խնդիրները թողած, կրիմինալի դեմ պայքարը թողած, իրավապահ համակարգը զբաղված է իշխանության քաղաքական շահերի սպասարկմամբ, ընդդիմադիրներ բռնելով, երկրում վախ տարածելով, որ հաջորդ հանրահավաքներին կանխի մարդկանց մասնակցությունը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով