Արտաքին 5 տարի առաջ - 14:42 07-10-2021

ԼՂ հակամարտությունից հետո ընդդիմության առաջին բողոքի ակցիան՝ Ադրբեջանում. Ձերբակալվել են ցուցարարներ և լրագրողներ

Հոկտեմբերի 5-ին բողոքի ակցիա է իրականացվել Բաքվի դատապարտյալների հիվանդանոցի շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության անդամ Նիյամադդին Ահմեդովին, ով հոկտեմբերի 6-ին երկշաբաթյա հացադուլ է հայտարարել, գրում է Open Caucasus Media-ն: Ակցիայի մասնակիցները վանկարկել են՝ «Ազատություն քաղբանտարկյալներին», իսկ ձեռքերում պարզել այլ քաղբանտարկյալների լուսանկարներով պաստառներ:

Ոստիկանությունը հավաքվածներին խնդրել է ցրվել կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով: Սակայն դրանից կարճ ժամանակ անց ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են առնվազն 11 մարդու, այդ թվում՝ լրագրողների: Նրանց մեծ մասին բաց են թողել նույն օրը, կուսակցության երկու անդամներին՝ Ֆուադ Ահմադլին և Ֆարիդ Նագիբեյլին, մեկ օրով թողել են ոստիկանության բաժանմունքում և տուգանել 41 դոլարով՝ «կարգուկանոնը խախտելու համար»:

Սա ընդդիմադիր կուսակցության առաջին բողոքն էր Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից հետո, նշում է պարբերականը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով