Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 00:27 02-07-2022

2018 թ․ մեր ժողովուրդն ապագայի լավագույն ակնկալիքով դուրս եկավ փողոց, հավատաց, ոգևորվեց և դաժանաբար խաբվեց․ Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել ուղերձով:

«Հայկական բանակը պահպանել է Արցախի և Հայաստանի անվտանգությունը արյունով, քրտինքով և կորուստներով, բայց արժանապատվորեն ու հպարտությամբ։ Բանակցային գործընթացներին բանակը չի խառնվել, բայց և վստահ ենք եղել, որ գերագույն հրամանատարները արել են առավելագույնը՝ մեր մարտական հաղթանակները դիվանագիտորեն ամրագրելու համար»,- ասվում է Օհանյանի ուղերձում։

«2018 թ․ մեր ժողովուրդն ապագայի լավագույն ակնկալիքով դուրս եկավ փողոց, հավատաց, ոգևորվեց և դաժանաբար խաբվեց, իսկ ինչ ստացանք բոլորս միասին և ինչ մարտահրավերների առաջ ենք կանգնած, այլևս գաղտնիք չէ։ Սուտ քրեական գործերով, անմարդկային հոգեբանական կտտանքներով խաղից հանեցին բոլոր հեղինակավոր հրամանատարներին, զինվորականներին, չխնայեցին անգամ կանանց ու զավակներին»,- ասաց Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի