Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:45 12-09-2025

Գազի բալոնը սումկեն գցած՝ սաղ օրը քաղաքներում ենք. Ակների բնակիչ

Խորհրդային կարգերի փլուզումից հետո` ամենաթողության և անցումային շրջանում, ակներեցիները հրաժեշտ տվեցին կապույտ վառելիքին: Այդ տարիներից ի վեր Ակներ թաղամասի բնակիչները վառելափայտով են լուծում ջեռուցման ու կենցաղային այլ հարցերը: Թափուկ վառելափայտի պակասելու ու վառելափայտի գների տարեցտարի բարձրանալու հետ, գյուղում գազի բացակայության խնդիրն էլ ավելի է սրվել:

Տասնամյակներ շարունակ, առանց գազի ապրելը դժվար է, ասում է տիկին Գոհարը: Բայց գյուղացու՝ ձմռանը տաքանալու հարցն անտառը միշտ լուծել է։ Հիմա, երբ փայտի քանակը սահմանափակ է, այն անտառից տուն հասցնելն էլ՝ ծախսատար, չգազաֆիկացված բնակավայրում ապրողները վախենում են անգամ մտածել մոտալուտ ձմռան մասին։ Իսկ բնական գազը ոչ միայն տաքանալու համար է կարևոր, այլև՝ կենցաղային գործերի:

Գազի բալոններն ակներցիները ավտոբուսով են քաղաք տեղափոխում, որպեսզի կենցաղային գործերը չտուժեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը