Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 12:52 20-10-2026

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՄԱՆ մամուլի խոսնակը:

«Հայաստանը շարունակում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերը՝ ընդլայնելով հայկական արտադրանքի ներկայությունը միջազգային շուկաներում։
2026 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր՝ այդ թվում՝ ինչպես դեպի հարևան երկրներ (Թուրքիա, Իրան, Վրաստան), այնպես էլ Եվրոպայի (ԵՄ 14 անդամ երկիր և Շվեյցարիա, Մոլդովա, Ուկրաինա, Սերբիա), Մերձավոր Արևելքի (ԱՄԷ, Օման), Կենտրոնական Ասիայի (Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան) և Հյուսիսային Ամերիկայի (ԱՄՆ) շուկաներ։

Կարևոր է արձանագրել, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ծաղիկների արտահանման աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել է։ Եթե նախորդ տարի արտահանումն իրականացվում էր միայն Ֆրանսիա, ԱՄԷ, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս, Վրաստան և Ռուսաստանի Դաշնություն, ապա ընթացիկ տարում ուղղությունների ցանկն համալրվել է 23 նոր շուկաներով:

ԵՄ երկրներից հայկական ծաղիկները մինչ այս պահն արդեն «հյուրընկալվել» են Նիդերլանդներում, Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Լատվիայում, Էստոնիայում, Լիտվայում, Իտալիայում, Լեհաստանում, Կիպրոսում, Չեխիայում, Ռումինիայում և Ֆրանսիայում:

Հավելենք, որ հոկտեմբերի 10-ից ուժի մեջ են մտել Հայաստանի համար ԵՄ առևտրային ինքնավար միջոցները (ATMs)»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել