Ներքին 58 րոպե առաջ - 16:11 04-10-2026

ԱԳՄԱՆ խոսնակն օգտագործել է Իրանի նախկին դրոշը. դիտավորությո՞ւն, թե՞ անփութություն

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՀՀ ԱԳՄԱ նախարարության պաշտոնյան, գրառում անելով նախարարի՝ Իրանի Իսլամական Հանրապետությումն նախատեսվող այցի մասին, օգտագործում է Իրանի նախկին դրոշը, որի նկատմամբ Իրանում կա խիստ զգայուն վերաբերմունք. այն կիրառվում էր մինչև հեղափոխությունը և այսօր օգտագործվում է արտերկրում Իրանի դեսպանատների դեմ բողոքի ակցիաների ժամանակ: Մի որոշ ժամանակ առաջ է X հարթակը այն ավելացրել իր սիմվոլների ցանկում:

Պատահակա՞ն է: Վատ է: Քանի որ այս նրբություններին պետք է տիրապետի բարձրաստիճան դիվանագետը:

Միտումնավո՞ր է: Շատ վատ է: Քանի որ մեր հարևանները գերզգայուն են նման հարցերի նկատմամբ: Եվ հենց այսպիսի «դետալների» պատճառով նաև մեր փոխհարաբերությունների նշաձողը իջնում և իջնում է»։

Ձեզ գուցե հետաքրքրի