Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 20:46 03-10-2026

Իրար վրա լցված, ոտքի վրա կանգնած` կհասնինք տուն. գյուղացիները` ներհամայնքային տրանսպորտի մասին

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում հասարակական տրանսպորտի խնդիրը շարունակում է չլուծված մնալ։

Բնակիչների ահազանգերի համաձայն՝ որոշ ուղղություններով միևնույն տրանսպորտից օգտվում են միանգամից մի քանի գյուղերի բնակիչներ, ինչի հետևանքով մեքենաները հաճախ գերբեռնված են։ Մասնավորապես, կան ուղղություններ, որտեղ մեկ տրանսպորտային միջոց սպասարկում է երեք գյուղ։

Արդյունքում ուղևորները ստիպված են լինում ճանապարհը հաղթահարել միմյանց սեղմված, իսկ նստատեղերի չբավարարելու դեպքում՝ ոտքի վրա կանգնած։ «Իրար վրա լցված, ոտքի վրա կանգնած՝ կհասնինք տուն»,— Oragir.News-ի հետ զրույցում ասում են ուղևորները՝ ներկայացնելով այն պայմանները, որոնցում ստիպված են ամեն օր երթևեկել։

Խնդիրը միայն գերբեռնվածությունը չէ։ Գյուղերի ուղղությամբ տրանսպորտը կա՛մ բացակայում է, կա՛մ աշխատում է անկանոն։

Բնակիչները ստիպված են երկար սպասել, իսկ երբ վերջապես տրանսպորտը հասնում է, հաճախ դրա մեջ արդեն բավարար տեղ չի լինում։ Գյուղական բնակավայրերից Գյումրի հասնելու համար հասարակական տրանսպորտից օգտվում են աշխատանքի, ուսման, բժշկական ծառայություններից օգտվելու և այլ անհրաժեշտ գործերով քաղաք հասնող քաղաքացիները։ Տրանսպորտի սահմանափակ լինելու պայմաններում նրանց համար յուրաքանչյուր երթուղու բացակայություն կամ ուշացում նշանակում է ժամերով սպասել կամ այլընտրանքային, հաճախ ավելի թանկ տարբերակ փնտրել։

Բացի այդ, բնակիչները դժգոհում են նաև առկա երթուղայինների և ավտոբուսների վիճակից։ Նրանց խոսքով՝ որոշ մեքենաներ մաշված են և չեն համապատասխանում այն ուղևորահոսքին, որը պետք է սպասարկեն։

Oragir.News-ը շրջել է Գյումրիի ավտոկայանում և զրուցել Շիրակի մարզի տարբեր բնակավայրերից ժամանած ուղևորների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»

Ձեզ գուցե հետաքրքրի