Հոկտեմբերի 10-ին՝ Մայրաքաղաքի տոնին, Կասկադի տարածքում 13։00-22։00-ն տեղի կունենա ջազ համերգ։
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ ելույթ կունենան Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Միդնայթ ավենյու և The UltraViolet-ը, Կարեն Մամիկոնյան տրիոն, Դիալոգ Բիգ բենդ և A Chilla-ն, Վահագն Հայրապետյան “The Armenian Colors Quartet”-ը, Արտյոմ Մանուկյան տրիոն, Մալխաս ջազ տրիոն և FKJ (Ֆրենչ Կիվի Ջուս)-ը։