Ներքին 1 ժամ առաջ - 18:39 19-10-2026

«Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո

Քանաքեռում քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի և ևս երկու անձի սպանությունից շուրջ հինգ տարի անց հրապարակվեց դատավճիռը։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, Վլադիմիր և Հովհաննես Սիմոնյաններին և Արսեն Ալեքսանյանին դատապարտել է ազատազրկման՝ 8 տարի 6 ամիս ժամկետով։

Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է դատարանից։ Նշենք, որ մեղադրյալներից Հակոբ Սիմոնյանն արդարացվել է։ Արտուշ Սիմոնյանը, ով դեպքի ժամանակ ևս սպանվել է, մեղավոր է ճանաչվել։

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման պատիժը գրեթեր արդարացում գնահատեց, նկատեց՝ այդ հանցանքի համար պատիժը սկսվում է 12 տարուց։ Հանրային մեղադրողը և տուժող կողմը միջնորդել էին մեղադրյալներին դատապարտել 19, 17, 15 տարվա ազատազրկման։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: