Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նշենք, որ COP17-ի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում գրանցված Զվարթնոց տաճար։
Մինչդեռ Ադրբեջանի կողմից ավերվող Արցախի մշակութային ժառանգության և բնության, ինչպես նաև բռնի տեղահանված արցախցիների իրավունքների մասին միջազգային հարթակում բարձրաձայնելու հնարավորությունը ՀՀ իշխանությունները չեն օգտագործում։
«Մեր կազմակերպությունը` «Արցախի միությունը», ֆորմալ ընթացակարգով դիմեց, որ կանաչ գոտում տաղավար ունենանք` որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և ներկայացնենք Արցախի ժողովրդի հետ կապված հարցերը, Արցախի կենսաբազմազանությունը, ինչպես COP17-ն է ենթադրում։ Իրենք մերժեցին, տաղավար չտրամադրեցին։ Հիմա կարող են տարբեր պատճառաբանություններ բերել, որ ուրիշներին էլ են մերժել և այլն, բայց փաստացի մենք այդ հնարավորությունը չենք ունեցել»,– ասաց Բեգլարյանը։
«Արցախի միության» դիմումը, մեր զրուցակցի խոսքով, մերժվել է առանց որևէ պատճառաբանության։ Առցանց ընթացակարգով լրացված դիմումի պատասխանում նշված է եղել միայն, որ տաղավար չի տրամադրվում։
Արցախի նախկին պաշտոնյան նկատեց, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն անում Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար, այլև լեգիտիմացնում են ադրբեջանական հանցագործությունները և Արցախի օկուպացիան։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: