Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:50 20-06-2025

Ակների ճանապարհի «ոդիսականը» շարունակվում է

Սարահարթ-Ակներ հիմնանորոգված ու դեռեւս պաշտոնապես շահագործման չհանձնված ճանապարհի շինարարական թերությունների մասին ակներեցիների բողոքներին իշխանություններն այդպես էլ ականջալուր չեն լինում: Ամիսներ առաջ գյուղացիները նաեւ փակել էին ճանապարհը՝ այդպես արտահայտելով իրենց բողոքը:

Հիմնանորոգման ծրագրով նախատեսված է եղել 6 մ լայնությամբ ճանապարհի կառուցում, փոխարենը կառուցվել է 4, որոշ տեղերում անգամ 3.5 մ լայնությամբ ճանապարհ, ինչն էլ, ըստ վարորդների, խոչընդոտ է հանդիսանում միաժամանակյա և անվտանգ երթևեկության համար: Բացի այդ, մի քանի հատվածում ճանապարհն արդեն քանդվել է, ճաքճքել, «Նորվանք» կոչվող տարածքում էլ նոր կառուցված հենապատը փլուզվել է: Այս խնդիրներից բացի, վերջին օրերի սելավներից հետո ջրահեռացման խրամուղիներից սելավաջրերը ճանապարհ են լցրել մեծ քանակությամբ քարեր, խիճ, որը օրեր անց էլ չի հեռացվել: Եւ բացի այն, որ վթարային իրավիճակներ են ստեղծվում արգելակման ժամանակ, նաեւ բերվածը վնասում է ասֆալտի շերտը: Մի խոսքով, Ակների ճանապարհի «ոդիսականը» շարունակվում է:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը