Արտաքին 55 րոպե առաջ - 23:32 20-10-2026

Մալիում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 48 խաղաղ բնակիչ է զոհվել

Մալիի արևելքում՝ Մենակա շրջանում, «Սահելի իսլամական պետություն» խմբավորման զինյալների հարձակման հետևանքով առնվազն 48 խաղաղ բնակիչ է զոհվել։

Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Անցումային ազգային խորհրդի անդամ Մուսա Ագ Աշարաթումանին։

Նրա տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի գիշերը։ Զոհերի թվում կան երեխաներ և տարեցներ։ Զինյալները տեղի բնակիչներին մեղադրել են Մալիի բանակին իրենց դիրքերի տեղակայման մասին տեղեկություններ փոխանցելու համար։ Կառավարական ուժերն այդ դիրքերին հարվածներ էին հասցրել անօդաչու թռչող սարքերով։

Գործակալության հաղորդմամբ՝ հարձակման է ենթարկվել Տագադայաթ բնակավայրը՝ Նիգերի հետ սահմանի մոտ։ Զինված անձինք մոտոցիկլետներով ժամանել են բնակավայր և կրակ բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Հարձակումը բնակչության զանգվածային փախուստի պատճառ է դարձել․ մարդիկ հեռացել են շրջանի վարչական կենտրոն՝ Մենակա քաղաք։

Մալիի բանակը հոկտեմբերի 19-ին հայտնել էր Մենակայից 65 կմ հարավ-արևմուտք գտնվող զինյալների խոշոր բազայի հայտնաբերման և ոչնչացման մասին։ Զինվորականների տվյալներով՝ այնտեղ եղել են զինյալներ, զենք և նյութատեխնիկական միջոցներ։

«Սահելի իսլամական պետություն» խմբավորումը դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը