Վլադիմիր Զելենսկին Օսլոյում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ–ն Ուկրաինային հզոր երաշխիքներ է տրամադրել: Այս մասին հայտնում է «Վեստի» գործակալությունը:
Ավելի վաղ Նորվեգիայի իշխանությունները հաստատել էին, որ Օսլոյում անցկացվել է Վլադիմիր Զելենսկու, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը, իսկ Քուշները միացել է առցանց։ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն հայտարարել է, որ Օսլոյում Ուկրաինայի հարցով բանակցություններից հետո Ուիտկոֆը հոկտեմբերի 21-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ և բանակցությունների արդյունքները կներկայացնի ռուսական կողմին:
Զելենսկու խոսքով՝ Վաշինգտոնը հաստատել է, որ Կիևի համար անվտանգության երաշխիքները պետք է ուժեղ լինեն:
«Մենք տարբեր առաջարկներ ենք քննարկել՝ ՆԱՏՕ, 5-րդ հոդված, 5-րդ հոդվածի նմանօրինակ երաշխիքներ. կան անվտանգության տարբեր երաշխիքներ, որոնք արդեն թղթի վրա են»,- ասել է նա:
Զելենսկին նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև վերսկսվել է հետախուզական տվյալների փոխանակումը: