Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 14:46 14-06-2023

Կարկուտը 5 րոպե երկար լիներ, սաղ բերքը հեչ էր անելու. Խնձորեսկի բնակիչ

Երեկ ուժեղ կարկուտ է տեղացել Սյունիքի մարզում։ Տեղացած կարկուտը առավել մեծ վնաս է հասցրել Խնձորեսկին։

Խնձորեսկից Oragir.News-ը տեղեկացավ, որ բավականին երկար ժամանակ մեծ հատիկներով կարկուտ է տեղացել, որը լուրջ վնաս է հասցրել պտղատու ծառերին։

Խնձորեսկի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Եթե մի հինգ րոպե էլ ավել կարկուտ գար, սաղ հեչ էր անելու, շատ ուժեղ էր խփում։ Ծառերի խնձորները սաղ թափվեց, մեր հարևանը մի թթի ծառ ունի, ամբողջ թութը թափվեց, սածիլները ջարդվեց»։

Մեզ հայտնեցին նաև, որ սա այս տարվա միակ կարկուտը չի եղել, էլի է կարկուտ տեղացել, բայց իրենք փոխհատուցման որևէ ակնկալիք չունեն։

Գյուղացինեը նշեցին նաև, որ հստակ չեն կարող ասել, թե ում դաշտին ինչ վնաս է հասցրել, քանի որ կողք-կողքի գտվող երկու դաշտերից մեկին հնարավոր է՝ շատ վնաս հասցրած լինի, մյուսին՝ քիչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան