Մամուլ 1 տարի առաջ - 08:20 22-05-2025

Ռազմիկ Մկրտչյանը հետողորմեա է արել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Անցած ուրբաթ գրել էինք, որ Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանն իր ղեկավարած հիմնարկի նախկին եւ ներկա աշխատակիցների վերջին ձերբակալությունից հետո ազատել է թաղապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնի բոլոր աշխատակիցներին, ավելի ճիշտ՝ մայիսի 20-ի ձերբակալությունից հետո իր տեղակալի միջոցով բաժնի մեկ տասնյակից ավելի աշխատակիցների հորդորել է մեկ մարդու պես ազատման դիմումներ գրել։ Սակայն թաղապետարանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երկուշաբթի մի քանիսին՝ բաժնի պետի գլխավորությամբ, հետ է կանչել աշխատանքի, պետը, ասում են՝ իր մտերիմն է, մի քանի աշխատակիցներն էլ պետի մտերիմներն են: Այսինքն, ազատվել է ոչ յուրայիններից։ Ասում են՝ Ռազմիկ Մկրտչյանը վերջին ձերբակալություններից հետո աննկարագրելի անհանգիստ է, հասկանում է, որ իրեն էլ կարող են հասնել։ Ի դեպ, ավագանու վերջին նիստին նրան հազիվ են ճանաչել: Պարզվում է՝ վերջերս քթի վիրահատություն է տարել, եւ դեմքն ամբողջությամբ կերպարանափոխված է եղել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»