Մամուլ 4 տարի առաջ - 08:50 09-11-2021

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածուների համար ջանք ու եռանդ չի խնայում․ Հրապարակ

«Արագածոտնից ահազանգեր ենք ստանում, որ նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածուների համար «վիզ դրած» աշխատում է։ Հատկապես ջանք ու եռանդ չի խնայում Սափեյանների գերդաստանի ներկայացուցիչ, Թալին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանի համար։ Սափեյանները կռված են, ինչպես Պետրոսյանը, եւ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանի ու ՀԱԿ-ի համար համատեղ պայքար են մղել:

Մեզ ասացին, որ նորանշանակ մարզպետը հավաքել է դպրոցների տնօրեններին եւ սպառնացել՝ ազատվել բոլոր ուսուցիչներից, որոնք տեղ են գտել տարբեր կուսակցությունների ավագանիների ցուցակներում։ Այսինքն, գրեթե նույն հանցակազմն է, որի համար Արմեն Չարչյանն արդեն քանի ամիս է՝ բանտում է: Հատկապես մեծ ճնշում է գործադրվել Թալինի թիվ 1 դպրոցի տնօրինության վրա, քանի որ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Կարեն Գրիգորյանը՝ համայնքում հարգված եւ սիրված երիտասարդ, գլխավորում է «Հայք» լիբերալ կուսակցության ցուցակը։

Հիշեցնենք, որ Թալինում այս երկու ուժերից բացի մասնակցում է նաեւ Արա Զոհրաբյանի «Զարթոնք»-ը, որի քաղաքապետացուն Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մնացական Մնացականյանն է: Մասնակցում է նաեւ «Մեր հզոր համայնքը» կուսակցությունների դաշինքը, որի ցուցակի մոտ 90 տոկոսը դաշնակցականներ են»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով