Միտք 3 տարի առաջ - 16:19 20-12-2022

Ադրբեջանը մեծ պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ ու դրա համար ջանք չի խնայում. Գառնիկ Դավթյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վերջին 2 տարում Ադրբեջանը Դաշքեսան-օկուպացրած(հանձնված) Քարվաճառ-օկուպացրած(հանձնված) Բերձոր կառուցել է 334կմ նոր ճանապարհ, որը համարում են ռազմաստրատեգիական:

Ավելին, նոր ճանապարհը անցնում է Մռավի լեռան միջով: Չնայած այն, որ ձմռանը Քարվաճառում շատ ճանապարհներ կա՛մ անանցանելի են, կա՛մ շատ դժվարանցանելի՝ Ադրբեջանը մեծ պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ ու դրա համար ջանք չի խնայում:

Քարվաճառում նոր զորամասեր են կառուցվել, մեծ թվով զինտեխնիկայի կուտակմամբ, օկուպացվել են Հայաստանից ստրատեգիական բարձրունքներ. Ալիևը ամեն բան անում է, հետագա հարձակման դեպքում հեշտ ճեղքելի դարձնի Սյունիքը և հեշտությամբ այն կտրի Հայաստանից:

Հ.Գ. «Խաղաղության դարաշրջանի» անվան տակ 2 տարի Հայաստանի ոչ հայկական կառավարությունը ոչինչ չի արել ՀՀ ՊՆ-ն արագ տեմպերով ոտքի կանգնեցնելու համար, ու էս իրականության մեջ «մենք» շարունակում ենք անտեսել Մեծ Ոճիրը:

Հ.Գ.Գ. Քարտեզում պատկերված ճանապարհի գիծը պայմանական է»:

​​​​​​​

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող