Մամուլ 5 տարի առաջ - 09:50 25-06-2021

Արարատի մարզում ռեպրեսիաներ է սկսել մարզպետ Ռազմիկ Թևոնյանը․Հրապարակ

«Երեկ առավոտից Արարատի մարզում ռեպրեսիաներ է սկսել մարզպետ Ռազմիկ Թևոնյանը. նա առանձին-առանձին իր մոտ է կանչում մարզի ՀՀԿ-ական գյուղապետերին, հատկապես նրանց, ովքեր ընտրություններին ակտիվություն են ցուցաբերել և աջակցել իրենց կուսակցական թևին՝ «Պատիվ ունեմ» դաշինքին: Համայնքների ղեկավարներին ասել է՝ «լավով» դիմում գրեք, հեռացեք: Համայնքապետերի պատասխանը եղել է. «Մենք ընտրված մարդիկ ենք, դիմումով չենք եկել, որ դիմումով էլ հեռանանք»:

Բոլորը բացասական պատասխան են տվել մարզպետին: Վերջինս ասել է, որ, միևնույն է՝ շուտով նրանց պաշտոնավարման ժամկետը լրանալու է, այլևս ընտրություն չի լինելու, նշանակովի է լինելու, և իրենք այլևս չեն նշանակվելու: Թե այդ երբ և ինչպես է փոխվել ՏԻՄ օրենքը, հայտնի է միայն, հավանաբար, Թևոնյանին, որն իրեն կարծում է նախկին «ռայկոմի քարտուղար», գյուղապետերին էլ՝ «գյուղսովետի նախագահներ»: Տեսնելով, որ համայնքապետերը չեն համաձայնում իրենց դիմումի համաձայն հեռանալ, Թևոնյանը զգուշացրել է՝ դե, դուք գիտեք, էսա Երևանից Վերահսկողական ծառայությունից ստուգողներ կգան, ու ոնց էլ լինի՝ ամենքիդ վրա մի բան կգտնեն: Համայնքապետերը, սակայն, որոշել են չհանձնվել:

Ռազմիկ Թևոնյանը Նիկոլ Փաշինյանի հանրահավաքների ժամանակ մարզի գյուղացիներին Երևան բերելու համար գայթակղում էր, թե՝ ճանապարհին պատիվ կտամ, ուտել-խմելով կգնաք: Մարդիկ էլ, գործից հետո քյաբաբ ուտելով, զրուցելով գալիս էին հրապարակ: Մի խոստում էլ էր տալիս Թևոնյանը գյուղացիներին, թե խանութներում ունեցած նրանց «նիսյաներն» ինքը կփակի: Բնակիչները, սակայն, սրան քիչ են հավատում: Ավտոբուսում անգամ կատակել են՝ փակող է, թող իրա գործարանի խաղողի նիսյաները փակի, որից արդեն գյուղացիները ձեռք են քաշել:

Հիշեցնենք, որ Թևոնյանը սեփականաշնորհման տարիներին բավականին էժան գնով ձեռք էր բերել Երասխի գինու գործարանը, քանի որ ՀՀՇ-ի իշխանության տարիներին նրա թուրն աջ ու ձախ կտրում էր: Արարատի մարզի գյուղացիներից շատերը խաղող են մշակում, և ժամանակին այն մթերում էր նաև Ռազմիկ Թևոնյանի գործարանը, բայց գյուղացիների փողերը չէր տալիս: Մեր աղբյուրն ասում է, որ իր դուռը գնացած գյուղացիներին Թևոնյանը դիմավորում էր զենքով ու ասում՝ գնացեք, «արաղով քիչ-քիչ կփակվեմ», և յուրաքանչյուրի ձեռքն իր գործարանի արտադրության մի քանի շիշ օղի էր տալիս ու ճանապարհում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում