Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:33 20-05-2025

Լիտվան դատի է տվել Բելառուսին

Լիտվայի կառավարությունը հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Բելառուսին` այդ երկրի իշխանությունների կողմից միգրանտների լայնածավալ մուտքի համար, ասվում է Լիտվայի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2021 թվականից ի վեր Լիտվան բախվում է «Բելառուսից անօրինական միգրանտների հոսքի աննախադեպ աճի»։ Լիտվայի պետական հաստատությունները հավաքել են ապացույցներ, որոնք հաստատում են Բելառուսի իշխանությունների ներգրավվածությունը միգրացիոն հոսքերի կազմակերպման գործում, պնդում է այդ երկրի ԱԳՆ-ն։

Այդ նպատակով Բելառուսի իշխանությունները, ինչպես ասվում է հայտարարության մեջ, ավելացրել են թռիչքների թիվը Մերձավոր Արևելքից և այլ տարածաշրջաններից, կազմակերպել մուտքի արտոնագրերի և կացարանների տրամադրում ժամանող միգրանտների համար, իսկ ժամանելուն պես նրանցից շատերին հասցրել են Լիտվայի սահման, որը նրանք ստիպված են եղել ապօրինի հատել։

Լիտվայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բելառուսի սահմանային ծառայությունները հրաժարվել են համագործակցել Լիտվայի իշխանությունների հետ՝ անօրինական միգրացիան կասեցնելու նպատակով։ Լիտվան այս գործողությունները դիտարկում է որպես բելառուսական իշխանությունների փորձ՝ օգտագործելու միգրացիան որպես Լիտվայի և Եվրամիության վրա քաղաքական ճնշման միջոց՝ ի պատասխան Բելառուսի ժողովրդավարությանը նրանց աջակցության։

Դատարանում Լիտվայի պահանջները ներառում են պատճառված վնասների ամբողջական փոխհատուցում, այդ թվում` Բելառուսի հետ սահմանին պատ կառուցելու ծախսերը, ինչպես նաև երաշխիքներ, որ այդ գործողությունները չեն կրկնվի։

Նշենք, որ 2024 թվականին Լիտվան նաև խնդրել է Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) հետաքննություն սկսել Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակարգի իրականացրած` մարդկության դեմ հանցագործությունների՝ բռնի տեղահանման և ֆիզիկական անձանց հետապնդման, ինչպես նաև դաժան վերաբերմունքի այլ ձևերի վերաբերյալ:

Հիշեցնենք նաև, որ սահմանային միգրացիոն ճգնաժամը ծավալվեց 2021 թվականի գարնանը, երբ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հազարավոր բնակիչներ, ովքեր ժամանել էին Բելառուս, փորձեցին հասնել Լիտվա և Լեհաստան: Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ Մինսկը չի խանգարի միգրանտների տարանցմանը Եվրոպա, քանի որ, նրա խոսքով, եվրոպական երկրները «հիբրիդային պատերազմ են սանձազերծել» Բելառուսի դեմ։

Ամենից շատ դիտված

09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ
22:19 Ամեն ինչ անում եմ, որ երեխաներս հպարտությամբ տան իրենց հոր անունը. Ջիվան Գասպարյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան