Արտաքին 5 տարի առաջ - 17:19 27-05-2021

«Սա դեռ սկիզբն է». Գերմանիայի ԱԳՆ-ն Բելառուսին բազմաթիվ պատժամիջոցներ է խոստացել

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը ասել է, որ եթե Մինսկը զիջումների չգնա, Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կդառնան «երկար պատժամիջոցների» սկիզբը:

Ըստ Մաասի՝ Արևմուտքը մտադիր չէ «փոքր քայլերով բարելավել պատժամիջոցները»: Դիվանագետը նշել է, որ պատժամիջոցները պետք է արագ իրականացվեն. Եվրահանձնաժողովն արդեն ինտենսիվորեն աշխատում է այդ ուղղությամբ:

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ Եվրամիությունը այս հարցով պետք է կապեր պահպանի Ռուսաստանի հետ:

Ավելի վաղ Bloomberg լրատվական գործակալությունը, վկայակոչելով ԵՄ աղբյուրներ, հաղորդել էր, որ Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կանդրադառնա պոտաշ պարարտանյութերի վրա: Սա հանրապետության հիմնական արտահանման ապրանքներից մեկն է: Բացի այդ, կա հավանականություն, որ «Բելավիա» ազգային ավիաընկերությունը ևս կընկնի պատժամիջոցների տակ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ