Ներքին 4 տարի առաջ - 15:50 23-04-2022

Մենք պետք է կռվենք. սա կռվի սկիզբն է. Գուրգեն Մելիքյան


ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, արևելագետ Գուրգեն Մելիքյանն Ազատության հրապարակում է՝ ներկա ընդդիմադիրների բողոքի ակցիային։

Oragir.news-ի հարցին՝ երեկ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ եթե ՀՀ-ում ընդդիմադիր շարժումը գլուխ բարձրացնի, կամ իշխանափոխություն լինի, ապա չի ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը, Գուրգեն Մելիքյանը պատասխանեց. «Իմ անձնական կարծիքն է, որ մենք չպետք է գնանք այդ գործընթացով, սահմաններ ճանաչել-չճանաչել, հիմա դրա ժամանակը չէ։ Մենք պետք է կռվենք։ Սա կռվի սկիզբն է։ Հացադուլ անող տղաներն ասացին, որ իրենք պատրաստ են ամեն ինչի, այդպես պետք է լինի։ Ալիևն ինչ ուզում է՝ թող ասի, սա աշխարհաքաղաքական գործ է, որի մեջ պետք է մենք էլ մեր մասնակցությունն ունենանք։ Եթե պատերազմն անխուսափելի է, պետք է մասնակցենք այդ պատերազմին։ Մենք էլ մեր բաժինն ունենանք այդ պատերազմին»։

Հարցին, թե երեկ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ Արցախը իր չէ, որ վերցնեն ու հանձնեն, արդյոք չի՞ փարատում կասկածներն ու համոզմունքները, որ պատրաստվում է Արցախի մնացած հատվածն էլ թողնել Ադրբեջանի կազմում, պատասխանեց. «Փաշինյանն այսօր այսպես է հայտարարում, մյուս օրը ժխտում է, իմ անձնական կարծիքն է։ Ես նրան չեմ հավատում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով