Արտաքին 5 տարի առաջ - 23:37 29-05-2021

Թուրքիան արգելափակել է Բելառուսին ռազմական հարված հասցնելու ՆԱՏՕ-ի որոշումը

ԻՆչպես հաղորդում է The Washington Post-ը, Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի որոշման ընդունումը, որը վերաբերում էր Բելառուսի դեմ հնարավոր ռազմական գործողություններին: Այս մասին պատմել են ՆԱՏՕ-ում տիրող իրավիճակին ծանոթ երկու դիվանագետներ: Թուրքիան օգտագործել է իր վետոն՝ արգելափակելու համար Մինսկի վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշումները:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի խորհուրդը հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում միջազգային հետաքննություն անցկացնել Բելառուսի շուրջ՝ Ryanair-ի միջադեպի կապակցությամբ: ՆԱՏՕ-ի երկրները Մինսկին կոչ են արել նաև ազատ արձակել ձերբակալված Ռոման Պրոտասևիչին և Սոֆիա Սապեգային: Բացի այդ, ՆԱՏՕ-ն սատարել է ԵՄ-ի՝ պատժամիջոցներ սահմանելու որոշումը։

Հիշեցնենք, որ մի քանի եվրոպական ավիաընկերություններ չեղյալ են հայտարարել թռիչքները Բելառուսի օդային տարածքով. սա է Եվրամիության որոշումը: Այժմ թռիչքների մի մասը շրջանցում է այս երկիրը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով