Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:18 14-04-2025

Չինաստանից ներմուծվող սմարթֆոնների ու էլեկտրոնիկայի գլխին «սև ամպեր» են կուտակվում. Reuters

ԱՄՆ-ի առևտրի նախարար Հովարդ Լատնիկը հայտարարել է, որ սմարթֆոնները, համակարգիչները և որոշ այլ էլեկտրոնային ապրանքներ, որոնք իբր թե ազատված էին Չինաստանի մաքսատուրքերից, մոտ երկու ամսվա ընթացքում կրկին կբախվեն նոր մաքսային տուրքերի։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Լատնիկը այս մասին ասել է ABC-ի «Այս շաբաթ» հաղորդման ժամանակ՝ խոսելով կարևոր տեխնոլոգիական ապրանքների մասին։

Սա Դոնալդ Թրամփի մաքսային պլաններում նոր շրջադարձ է։

Ուրբաթ օրը Թրամփի վարչակազմը որոշել էր ժամանակավորապես ազատել սմարթֆոնները և էլեկտրոնիկան բարձր մաքսատուրքերից, ինչը համարվել էր մեծ աջակցություն տեխնոլոգիական ընկերությունների համար, ինչպիսիք են՝ Apple-ը և Dell-ը, որոնք մեծապես կախված են Չինաստանից ներմուծումից։

Սակայն Լատնիկի կիրակնօրյա հայտարարությունները ցույց են տալիս, որ այդ ժամանակավոր զիջումը երկար չի տևելու։

Նա ասել է, որ Թրամփը մոտ մեկ-երկու ամսվա ընթացքում կկիրառի «հատուկ տեսակի մաքսատուրք» սմարթֆոնների, համակարգիչների և այլ էլեկտրոնիկայի վրա, ինչպես նաև առանձին ոլորտային մաքսատուրքեր՝ չիպերի և դեղագործական ապրանքների վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով