Մամուլ 1 տարի առաջ - 08:35 22-01-2025

Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Գրել էինք, որ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին է հավակնում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ֆեդերացիայի երկարամյա ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը չի առաջադրվելու նոր ընտրությանը: Մեկ այլ աղբյուր պնդում է, որ իշխանությունը ողջ մարզական աշխարհն է որոշել հանձնել Հարությունյանի կուրացիային: Ոչ միայն այն պատճառով, որ այստեղ մեծ գումարներ են պտտվում, այլեւ, որպեսզի սպորտային հաջողությունները իշխանությունն իր օգտին ծառայեցնի:

Հարությունյանն առաջիկայում կարող է նաեւ այլ ֆեդերացիաների գործունեությունը համակարգել, այդ թվում` Ֆուտբոլի ֆեդերացիայինը:

Ըստ այդմ, մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին: Այժմ ՀՖՖ տարբեր օղակներում ստուգումներ են ընթանում, եւ տեղեկացանք, որ Մելիքբեկյանի կադրերից ոմանք հրաժեշտ են տալիս ոլորտին:

ՀՖՖ Մարքեթինգի եւ հաղորդակցության դեպարտամենտի պետ Գեորգի Մաթեւոսյանն է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Նա մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, սակայն մի քիչ մտածելուց հետո ասաց, որ իր հեռանալը կապ չունի Մելիքբեկյանի հետ ունեցած մտերիմ հարաբերությունների հետ` ինքն այլ ոլորտում աշխատանքի է անցել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով