Ներքին 3 տարի առաջ - 10:40 06-10-2023

ԵՊՀ մասնաշենքի գլխին «սև ամպեր» են կուտակվում

Արդեն տևական ժամանակ է՝ մոտ 6 տարի՝ Երևանի պետական համալսարանի՝ Կիևյան փողոցում գտնվող մասնաշենքը դատարկ է։

Ժամանակին այնտեղ էր գտնվում Քաղաքացիական պաշտպանության ամբիոնը, որի դասերը կազմակերպվում էին նույն շենքում, սակայն Սպորտային համալիրի վերանորոգումից և վերաբացումից հետո ամբիոնը տեղափոխվեց համալիրի մասնաշենք։

Նիկոլ Փաշինյանի կողմից ռեկտոր նշանակվելուց հետո ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը որոշել էր որպես իր փիար քայլերից մեկը վերագործարկել Կիևյանի մասնաշենքը։

Oragir.News-ի տեղեկություններով, Երևանի պետական համալսարանին հաջողվել է գտնել մի բարերարի, ով պատրաստ է եղել մի քանի միլիոն դոլար ներդնել մասնաշենքի վերակառուցման և վերանորոգման համար։ Նույնիսկ նախագիծ է կազմվել և ուղարկվել է կառավարություն, սակայն կառավարությունն այն մերժել է։

Պաշտոնական հիմնավորումը եղել է այն, որ կառավարությունն ինքն է պատրաստվում ներդրում կատարել և վերանորոգել մասնաշենքը, սակայն ԵՊՀ-ում վստահ են, որ «ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում առաջիկայում մասնաշենքն օտարելու են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով