Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:49 11-04-2025

Էրդողանը պատրաստվում է հաշվի նստել քրդերի հետ. Hürriyet 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում հանդիպել է Քրդական բանվորական կուսակցության պատվիրակության հետ։

Հանդիպմանը քրդական կուսակցության կողմից մասնակցել են Փերվին Բուլդանը և Սըրը Օնդերը։

Քննարկմանը ներկա են եղել նաև Թուրքիայի հետախուզության ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը և Արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ Էֆքան Ալան։ Այս մասին հաղորդում է թուրքական Hürriyet լրատվականը:

Ըստ աղբյուրի՝ Էրդողանը պատվիրակներին ընդունել է ոչ թե որպես կուսակցության ղեկավար, այլ որպես երկրի նախագահ։

Հանդիպման անցկացման վայրը՝ նախագահական նստավայրը, և մասնակիցների ցանկը ցույց են տալիս, որ դա կարևոր պետական մակարդակի քննարկում է եղել։

Հանդիպումը դիտվել է որպես հնարավոր նոր խաղաղ գործընթացի սկիզբ։

Թուրքական լրատվականը նշում է, որ եթե Քրդական բանվորական կուսակցությունը վայր դնի զենքերը և լուծարվի, Թուրքիան կազատվի 50 տարվա ծանր բեռից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով