Ներքին 4 տարի առաջ - 23:28 14-10-2022

Ադրբեջանը ստիպված կլինի հաշվի նստել Իրանի «կարմիր գծերի» հետ․ քաղաքագետ

«Իրանն այլևս հստակ գծել է իր «կարմիր գծերը», և Ադրբեջանն ուզի թե ոչ՝ պետք է հաշվի նստի դրանց հետ»։ Oragir.news-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը։

«Բավական երկար ժամանակ է, ինչ Իրանը հայտնում է տարածաշրջանաին գործընթացներում իր սկզբունքային դիրքորոշումը։ Այնուամենայնիվ, այդ դիրքորոշման յուրաքանչյուր այդպիսի հաստատում Ադրբեջանին որոշակի շրջանակների մեջ կտեղավորի, որպեսզի Ադրբեջանն իր հետագա գործողությունները մշակի այնպես, որպեսզի դրանք չբախվեն գոնե Իրանի շահերի հետ»,-ասաց նա։

Փորձագետն անդրադարձավ նաև Իրանի նախագահի հայտարարությանը՝ եվրոպական ռազմական ներկայության ցանկացած պատրվակ մերժելու վերաբերյալ։

«Դա տրամաբանական ու շատ սպասելի հայտարարություն է։ Ակնհայտ է, որ Իրանը մեղադրում է և՛ Արևմուտքին, և՛ Իսրայելին՝ Հարավային Կովկասում խառնակչություն կազմակերպելու և դա ապագայում իր դեմ գործածելու նպատակով։ Իրանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ այս գործընթացները դիտարկում է որպես իր դեմ կատարվելիք քայլեր, հետևաբար, ԻԻՀ-ի համար ազգային անվտանգության խնդիր է իր սահմանների մոտ արևմտյան ներկայությունը»,- ասաց փորձագետը։

Ըստ Արա Պողոսյանի՝ այդ ուժերի Իրանի սահմաններին մոտ գտնվելը նշանակում է հետախուզական և այլ հնարավորություններ՝ արևմտյան անալիտիկ կենտրոնների համար, ինչը հետագայում կարող է օգտագործվել այդ երկրի դեմ։

«Իրանը նաև դիտարկում է հնարավոր պլացդարմի ձևավորում՝ Հարավային Կովկասում։ Նախկինում, որպես այդպիսին, պլացդարմ միայն Ադրբեջանն էր դիտարկվում Իրանի կողմից։ Այժմ, երբ խոսակցություն կա, որ Արևմտյան ուժերը կարող են տեղակայվել նաև Հայաստանի սահմանին, խոսքը վերաբերում է հայ- ադրբեջանական սահմանագծում արևմտյան դիտորդական առաքելությանը, դա դարձյալ գրգռում է Իրանի հետաքրքրությունները և Իրանում կարծում են, որ ինչ-որ պահից կարող են նաև ռադիկալացնել իր պահանջները՝ ո՛չ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի նկատմամբ»,-եզրափակել փորձագետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան