Արտաքին 4 տարի առաջ - 20:51 09-07-2022

Ռուսաստանի հետ սկսել են իսկապես հաշվի նստել. Դմիտրի Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ խնդիրներից մեկը, որը լուծել է ուկրաինական պատերազմը, այն էր, որ Ռուսաստանի հետ վերջապես սկսել են հաշվի նստել։

«Ռուսաստանի հետ իսկապես հաշվի են նստել: Ինչպես Խորհրդային Միության դեպքում, և ինչ-որ առումով ավելի լուրջ՝ դատելով պատժամիջոցների քանակից»,- գրել է Մեդվեդևը Տելեգրամի իր ալիքում:

Նա նշել է Մեծ յոթնյակի անցած հանդիպումները, որոնց Ռուսաստանն «ուղղակի չի հրավիրվել. դրանցում քննարկվել են արևմտյան երկրների տնտեսական, երբեմն էլ պաշտպանական խնդիրները»։

Մեդվեդևն աշխարհաքաղաքականությունը համեմատել է մանկական կռիվների հետ. «Եթե քեզ հաշվի չեն առնում, դա վատ է: Ինչպես մանկության տարիներին, երբ հարևան բակից եկել էին քո բակ՝ քեզ հետ կռվելու... Իսկ եթե առաջինը դու խփես, ապա քոնը պաշտպանելու հնարավորությունները շատ ավելի մեծ կդառնան»։

«Հենց այսպիսին պետք է լինի Մեծ Ռուսաստանը»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան