Ներքին 1 տարի առաջ - 13:03 28-01-2025

Հայոց Բանակը կրկին կստիպի հակառակորդին հաշվի նստել իր հետ․ Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձը բանակի օրվա առթիվ.

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայոց Բանակի օրվա կապակցությամբ։ Որքան էլ Հայոց Բանակն այսօր գտնվի արտաքին և ներքին թշնամիների հարվածի թիրախում, անժխտելի է, որ Հայաստանի զինված ուժերը ոչ միայն կերտել են հաղթանակի փառավոր էջեր, երկարատև տարիներ հանդիսացել մեր տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորը, այլև շարունակում են մնալ մեր պետականության փառքի և կարողությունների վերականգնման ամենագլխավոր հենասյունը։

Այսօր՝ Հայոց Բանակի օրը, պարտավոր ենք հերթական անգամ գլուխ խոնարհել մեր բոլոր ժամանակների նահատակների հիշատակի առջև։ Նրանք գիտակցաբար գնացին մահվանը դեմ հանդիման՝ մտքում կրկնելով Եղիշեի խոսքերը․ «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն»։ Ու հենց իմացյալ մահով էլ անմահացրեցին ոչ միայն իրենց, այլև հարատև դարձրեցին հայոց պետականությունը։

Առավել քան վստահ եմ, որ Հայոց Բանակը կրկին կվերագտնի իր փառավոր ուժը, կրկին կստիպի հակառակորդին հաշվի նստել իր հետ, կրկին նրա շնորհիվ մենք մեզ կզգանք հաղթանակած, անվտանգ ու մեր տարածքների նկատմամբ ցանկացած ոտնձգության դեպքում խորտակիչ հարված հասցնելու պատրաստ հավաքական զորավոր միություն։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ։ Փա՛ռք Հայոց Բանակին։ Փա՛ռք մեր զինվորներին ու սպաներին։

Պատիվ ունեմ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով