Ներքին Միտք 7 ամիս առաջ - 22:12 25-02-2026

Մայիսի 1-ից ստիպված ենք հաշվի նստել այս իրականության հետ. Դավիթ Ղազինյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը գրում է.

«Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի ջրանջատումների գրաֆիկը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լռությունը:

Սա արդեն բացահայտ երկակի ստանդարտների քաղաքականություն է, երբ հստակ և կանխատեսելի կանոնների փոխարեն գործում է ընտրովի մոտեցում։

Նման ընտրովի «սկզբունքայնությունը» լեգիտիմացնում է անհավասար վերաբերմունքը, խաթարում է կարգավորման ինստիտուտի հեղինակությունը։ Ինչպես բազմիցս նշել եմ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս իրավիճակում ևս, անկախ չէ։

Հանրության համար անհասկանալի է, թե ինչու է ջրամատակարարման գրաֆիկային ռեժիմին անցնելը փոքրիկ խմբակի և թղթի վրա անկախ, բայց իրականում նրանց կողմից կառավարվող հանձնաժողովի համար համարվում նորմալ և ընդունելի երևույթ, այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ազգաբնակչության համար կենսական նշանակություն ունեցող ոլորտին, և այն դեպքում, երբ Հայաստանի էլեկտրական ցանցերում իրավիճակը անգամ մոտ չէր նման մասշտաբի խնդիրների, սակայն մոտեցումները էապես տարբեր էին․ ՀԷՑ-ը խլվեց և զրկվեց լիցենզիայից, իսկ Վեոլիան շարունակում է իր լիցենզավորված գործունեությունը։

Ինչ արած, մայիսի 1-ից ստիպված ենք հաշվի նստել այս իրականության հետ, սակայն Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալու հաջորդ օրվանից այս և նմանատիպ իրավիճակներ այլևս չեն լինի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով